Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Խաչատրյանի մրցույթի բացման արարողությունը կհեռարձակվի Medici.tv-ով

Խաչատրյանի մրցույթի բացման արարողությունը կհեռարձակվի Medici.tv-ով
03.06.2018 | 12:14

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունն ուղիղ եթերով կհեռարձակի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ Medici.tv-ն։ 2008 թվականից այն ներկայացնում է դասական երաժշտական աշխարհի ամենանշանակալի իրադարձությունները։

«Ֆորբս» ամերիկյան ամսագիրը Medici.tv-ն անվանել է վեբ տիրույթում դասական երաժշտության ամենամեծ լսարանն ունեցող հարթակը, հարթակ, որ ունի որակ և բովանդակություն։ Եվ Խաչատրյանի մրցույթի հեռարձակումը 1 միլիոն 200 հազար լսարան ունեցող Medici.tv-ով հնարավորություն կտա ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ներկայացնել Խաչատրյանի արվեստը, հայ երաժիշտների կատարողական վարպետությունը, Հայաստանն ու հայկական մշակույթը։


Խաչատրյանի մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա խաչատրյանական մրցույթի 2006թ. հաղթող Նարեկ Հախնազարյանը, ով կկատարի Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ Ունկնդիրներին կներկայացվեն նաև հատվածներ «Սպարտակ» բալետից։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ և երեք փուլով։ Առաջին և երկրորդ փուլերը տեղի կունենան հունիսի 7-10-ը Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի՝ Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում, իսկ երրորդ՝ եզրափակից փուլը կանցկացվի հունիսի 12-13-ը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։


Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո։ Այն կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Դիտվել է՝ 2547

Մեկնաբանություններ